Սաուդյան Արաբիայի գլխավոր մուֆտի Աբդուլազիզ Ալի Շեյխը հայտարարել է, որ ամուսինները մահացու սովի դեպքում իրավունք ունեն ուտել իրենց կանանց: Ընդ որում, կանայք չպետք է դիմադրեն, քանի որ «նրանք ամուսնու հետ մեկ ամբողջ են», - հաղորդում է Mirror-ը:

«Եթե տղամարդը մահացու սոված է եւ տանը ուտելիք չգտնի, նա կարող է կտրել իր կնոջ մի հատված եւ ուտել այն», - հայտարարել է Ադուլազիզ Ալի Շեյխը:

Հոգեւորականի սկանդալային քարոզը դժգոհությունների ալիք է առաջացրել Սաուդյան Արաբիայում եւ համացանցում: Այդ հայտարարության տեքստը դեռեւս չի հայտնվել Աբդուլազաիզի պաշտոնական կայքում: