Փարիզի Օռլիի օդանավակայանում դանակով զինված տղամարդը հարձակվել է այնտեղ պարեկություն իրականացնող զինծառայողի վրա: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ՆԳՆ եւ ՊՆ համատեղ հայտարարությունում:
Օդանավակայանում պարեկությունը կազմակերպվել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային պլանի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարձակման հետեւանքով սերժանտը թեթեւ վնասվածք է ստացել, սակայն փորձել է այդ վիճակում ձերբակալել հարձակվողին, վերջինիս հաջողվել է փախուստի դիմել:
Այս պահին ոստիկանությունը ակտիվորեն որոնում է հանցագործին:





























