Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղեր Քիմ եւ Քլոե Քարդաշյաններին երեկ՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդում պատմել են հուշահամալիրի խորհրդի եւ Վերածննդի սյունի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, որն այցի ընթացքում ուղեկցում էր Քարդաշյան քույրերին:

«Պատմել եմ հուշահամալիրի, խորհրդի, հիշապատի, Վերածննդի սյունի մասին: Ինչպես նաեւ ցույց եմ տվել Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին նվիրված հուշատախտակը: Քարդաշյան քույրերը հարցեր չէին տալիս, լսում էին, երբեմն նաեւ արձագանքում»,- ասաց Սուրեն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Քիմ Քարդաշյանը քրոջ եւ ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am