Պակիստանի հարավ-արեւմուտքում Բելուջիստանի նահանգում գրոհայինները հարձակվել են բանվորների ճամբարի վրա, որի հետեւանքով զոհվել է 20 մարդ: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:
«Զինված գրոհայինները ապրիլի 10-ի երեկոյան Գոխ Դոնի շրջանում հարձակվել են բանվորների ճամբարի վրա եւ սպանել 20 մարդու»,-AFP-ին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Դեռեւս որեւէ կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























