Մակեդոնիայի մայրաքաղաքում՝ կառավարության շենքից 10 մ հեռավորության վրա, պայթուցիկ սարք է գործի դրվել։ Ինչպես հայտնում է մակեդոնական տեղեկատվական գործակալությունը, տուժածներ չկան, շենքը նույնպես չի վնասվել։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։