Ապրիլի 12-ը Տիեզերագնացության ու ավիացիայի համաշխարհային օրն է: Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության եւ այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը:
1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը:
Յուրի Գագարինին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում: ԽՍՀՄ ԳԽ-ի 1962 թ. ապրիլի 9-ի հրամանով առաջին տիեզերական թռիչքի օրվա առթիվ ապրիլի 12-ը հայտարարվեց Տիեզերագնացության օր: 1968թ. Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի 61-րդ գլխավոր համաժողովում որոշում է ընդունվել ապրիլի 12-ը նշել որպես Տիեզերագնացության համաշխարհային օր: Ի դեպ, 2011թ,-ից ի վեր այն կրում է եւս մեկ անուն` դեպի տեզերք մարդու թռիչքի միջազգային օր (International Day of Human Space Flight):



























