Ապրիլի 23-ից 26-ը (4 օր) Հայաստանում ոչ աշխատանքային կլինի: Նման օրինագիծ է ընդունվել կառավարության այսօր կայացած արտահերթ նիստում:
Կառավարության որոշման մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի ապրիլի 23-ի աշխատանքային հինգշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի ապրիլի 18-ը` շաբաթ օր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»:
«Դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությամբ, որը նախատեսված է ապրիլի 23-ին»,-հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:




























