Իրաքի արեւմուտքում գտնվող Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 35 մարդու, հաղորդում է EFE գործակալությունը:
Նշվում է, որ սպանվածների մեջ եղել են կանայք ու երեխաներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գնդակահարվածներից 18-ը ոստիկաններ էին, իսկ 17-ը՝ նրանց ընտանիքի անդամները:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսուլից հարավ «ԻՊ»-ի գրոհայինները գնդակահարել էին 10 բժիշկների, որոնք հրաժարվել էին բուժել վիրավոր իսլամիստներին:





























