Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Ճամբարակի բաժնի ծառայողների պահանջով՝ 34-ամյա Ալիկ Հ.-ն իրենց տնից ներկայացրել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 20, 7.62 մմ տրամաչափի՝ 1 եւ «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 18 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: