Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբամանների մոտ ատրճանակ է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «Մաուզեր» տիպի, 7.65 մմ տրամաչափի ողորկափող ատրճանակ: