Ուկրաինայի գազափոխադրող օպերատոր «Ուկրտրանսգազ»-ի մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին հայտարարել է, որ Ուկրաինան ապրիլի 9-ից վերականգնել է Հունգարիայի եւ Լեհաստանի տարածքով օրական 3.1 մլն խ/մ ծավալով բնական գազի ֆիզիկական մատակարարումները։

«Համաձայն օպերատիվ տեղեկությունների՝ ապրիլի 9–ից Լեհաստանից եւ Հունգարիայից գազի մատակարարումը կազմել է համապատասխանաբար 2.4 եւ 0.7 մլն խ/մ։ Կապույտ վառելիքի մատակարարման ռեժիմը կայուն է նաեւՍլովակիայից՝ 38 մլն խ/մ»,- մեջբերում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։

Բելյավսկու խոսքով՝ ապրիլի 1-9-ը Եվրոպայից Ուկրաինա է մատակարարվել 361 մլն խ/մ գազ։ «Ուկրտրանսգազը» ամեն օր այդ ուղղություններով գազ մատակարարելու հայտեր է ստանում, սակայն ֆիզիկապես գազը մատակարարվում է այն ժամանակ, երբ հայտերով հավաքվում է տեխնիկական չափման համար բավական ծավալ։

Նշենք, որ ապրիլի 8-ին Ուկրաինան դադարեցրել էր գազի արտահանումը հունգարական եւ լեհական ուղղություններով։