Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 22-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայում՝ «Էվրիկա» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է չշահագործվող կրպակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադալ Մուրադյան փողոցի թիվ 8/3 հասցեում գտնվող «Ֆրուտի Մեքս» ՍՊԸ-ին պատկանող չշահագործվող արագ սննդի կետում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.54-ին, մարվել` 12.14-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը (մոտ 50քմ):




























