Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության հերթապահ մաս զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պարկով զենք-ռազմամթերք է թողել Ագարակ-Գյումրի ճանապարհի 3-րդ կմ ձախակողմյան հատվածում` գազատար խողովակի տակ, ծառի մոտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՌՊԳ-22» տիպի ձեռքի ականանետ եւ 5.45 մմ տրամաչափի 299 փամփուշտ: