Երեւանն ընդգրկվել է Բրիտանական «Թելեգրաֆ» պարբերականի կայքի «Ճամորդություն» հավելվածում կազմված Եվրոպայի 16 հնագույն քաղաքների ցուցակում:

Հոդվածում ասվում է, որ քաղաքի առաջին բնակիչները քաղաքում ապրել են մ.տ.ա. 782թ.: «Հին դարերում այդ քաղաքը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, Ասիան Եվրոպայի հետ կապող ուղի էր հանդիսանում առևտրականների համար: Տարբեր դարաշրջաններում քաղաքի վրա հարձակվել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները եւ այլ ժողովուրդներ՝ ընդհուպ մինչեւ 1920-ին սովետական Կարմիր բանակի ներխուժումը Երևան», - ասվում է հոդվածում:

Հեղինակները նշում են, որ այստեղ աննախադեպ քանակով աճել են մշակության կենտրոնները: Այժմ քաղաքում բազմաթիվ թանգարաններ են գործում: Քաղաքի բարգավաճմանը զուգընթաց՝ զարգանում է նաև զբոսաշրջությունը, թեեւ դրա տեմպերն առայժմ այնքան էլ բարձր չեն:

Աշխարհի 16 հնագույն քաղաքների ցուցակում են հայտնվել նաեւ հարեւան Վրաստանի Մցխեթի եւ Քութայիսի քաղաքները: Ց ուցակում ընդգրկվել են նաեւ Հունաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Խորվաթիայի քաղաքկները: Ըստ ցուցակի` ամենահին քաղաք է համարվում հունական Արգոս քաղաքը: