Ապրիլի 10-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արմավիր-Երեւան ճանապարհի 12-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող դաշտում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























