Ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Մանուկ Խ.-ն հայտնել է, որ իրենց շենքի միջանցքում գտնվող իր խորդանոցում զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետ, նռնականետի 3 կրակոց եւ կրակոց նետող 3 լիցք:





























