Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 53-ամյա Բագրատ Մ.-ին եւ 52-ամյա Արտուշ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Բագրատ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է «Սուբոտեքս»-ի կես դեղահաբ՝ «Բ» գրառումով: Ըստ նրա հայտարարության՝ հայտնաբերվածը «Սուբոտեքս» թմրամիջոց է, որն իր հետ բերել է Ֆրանսիայից` անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























