Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 52-ամյա Աշոտ Ղ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2007 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով):