Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապրիլի 10-ին, ժամը 18.00-ին, Երեւանի  Ն. Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի նկուղային գրասենյակից բերման են ենթարկել 52-ամյա Արայիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի /անզգուշությամբ մահ պատճառելը / 1-ին մասի մեղադրանքով: