Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում գետը վարարել եւ լցվում է ափամերձ տներն ու անասնագոմերը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ առատ տեղումների պատճառով վարարել է գյուղով հոսող անձրեւատարը եւ Կ. Թ.-ին պատկանող թիվ 3 եւ Ժ. Գ.-ին պատկանող թիվ 5 տների նկուղները:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են կանխարգելիչ գործողություններ. փակել են դեպի տներ հոսող ջրի հոսքը եւ կատարել ջրահեռացման աշխատանքներ: