Երուսաղեմում՝ Տիրոջ Գերեզմանի տաճարում, վառվել է Բարեշնորհ կրակը։ Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդը այն փոխանցել է տաճարում հավաքվածներին։

Բարեշնորհ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռագործ լույսը, որի մասին, ըստ հավատացյալների, ասել է դեռ Պետրոս առաքյալը։ Կրակը հավատացյալներին է շնորհվում ուղղափառ Զատիկ նախօրեին՝ ի պատասխան նրանց աղոթքների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տաճարում նախքան կրակի շնորհվելը մարում են բոլոր ջահերը եւ մոմերը։ Համաձայն հնագույն ավանդույթի՝ պատրիարք Թեոֆիլոսի զգեստները եւ հենց ժամատունը ստուգում են, որպեսզի այնտեղ կրակ ստանալու որեւէ միջոց չլինի։ Մեկուսանալով Տիրոջ Գերեզմանի տապանաքարի վրա բարձրացող ժամատանը՝ պատրիարքը աղոթում է Բարեշնորհ կրակ իջեցնելու համար։