Թուրքիայում տանը դեռեւս չպարզված հանգամանքներում մահացել են ամուսինները եւ նրանց 6 երեխաները։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Աղրը նահանգի Բայազետի շրջանի Ալընթեփե գյուղում բնակիչները անհանգստացել են, որ հարեւաններից մեկի տնից ոչ-ոք դուրս չի գալիս։ Գյուղապետի գլխավորությամբ կոտրել են դուռը եւ ներսում դաժան տեսարանի ականատես դարձել։
Գյուղացիները տանը մահացած են հայտնաբերել ամուսիներին եւ 3-ից 18 տարեկան 6 երեխաներին։ Մահվան պատճառների մեջ կասկածում են կամ սննդային թունավորումը կամ գազի արտահոսքի հետեւանքով խեղդվելը։





























