Համացանցում է հայտնվել Արեւի մասին եզակի տեսանյութ: Հոլովակը ստեղծել է գերմանացի ռեժիսոր, Երկիրը տիեզերքից գիտա-փաստագրական ֆիլմի հեղինակ Մայքլ Քյոնիգը:

Նոր տեսանյութում երեւան են գալիս վերջին տարիների ընթացքում աստղի վրա տեղի ունեցած գլխավոր իրադարձությունները, հայտնում է «Ռոսբալտը»

Հոլովակի ստեղծման համար Քյոնիգն օգտագործել է խոշորագույն հետազոտական լաբորատորիայի` NASA-ի` Հոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի տեսագրություններն ու նկարները: Հոլովակի մեջ կարելի  տեսնել պլազմային ժայթքումներ, պսակաձեւ անձրեւ եւ այլ երեւույթներ: