Փոքր ինքնաթիռ է կործանվել այսօր առավոտյան ավստրալական Գլենն Իննեսի քաղաքից (Նոր Հարավային Ուելս նահանգ) ոչ հեռու։ Այդ մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը։

Իրավապահների տվյալներով, աղետի հետեւանքով զոհվել է երկու մարդ՝ օդաչուն եւ ուղեւորը։ Ինքնաթիռի կործանման պատճառներն այս պահին դեռ հայտնի չեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։