Ավելի քան 120 դպրոցականնե առեւանգվել են կիրակի օրը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից, Իրաքի հյուսիսի Մոսուլ քաղաքի տարածքում։ Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։

Աշակերտների ճակատագիրն ու գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության տվյալներով, կիրակի Մոսուլում ահաբեկիչները հրապարակայնորեն գնդակահարել են իրենց 20 գրոհայինների, որոնք վիրավորվել էին Իրաքի ուժերի հետ մարտերում։