Եգիպտոսում՝ Սնայի թերակղզում զրահափոխադրիչի պայթյունի հետեւանքով զոհվել է հինգ զինծառայող, վիրավորվել են եւս երեքը, հայտնել է տեղական հեռուստատեսությունը։

Զրահափոխադրիչը պայթել է ֆուգասային ականի վրա Էլ-Արիշ-Շեյխ-Զույվեդ մայրուղու վրա։ Բանակային ստորաբաժանումները հարակից տարածքւմ ականզերծման աշխատանքներ են սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։