Անգլիայում Դերբիշիր կոմսությունում 4-ամյա տղային մահացած են գտել լվացքի մեքենայում: Ենթադրվում է, որ նա ներսից փակել է դուռը եւ շնչահեղձ եղել: Հաղորդում է «Տրուդ»-ը: Ոստիկանության տվյալներով, նա իր եղբայրների հետ «պահմտոցի» է խաղացել: Եղբայրները երկար ժամանակ չեն գտել նրան եւ դիմել են ոստիկանություն: Մի քանի ժամ անց իրավապահները հայտնաբերել են տղայի մարմինը լվացքի մեքենայում` առանց կյանքի նշանների: