Մոսկվայում Զատկի պատարագին մասնակցել է 440 հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչությանը։
«Շաբաթ օրը եւ այս գիշեր 408 ուղղափառ եկեղեցիներում, տաճարներում եւ վանքերում հանդիսավոր պատարագներ են մատուցվել, իսկ հարակից տարածքներում՝ խաչերով երթեր են եղել»,- ասվումէ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հասարակական կարգի պահպանության համար նեգրավվել է 4 հազարից ավելի ոստիկան, ներքին զորքերի զինծառայող եւ դրուժիննիկներ։





























