Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքը մոտ ժամանակներս իրական մրցակից կդառնա ռուսական եւ իրանական տրանսպորտային միջանցքներին։ Այս մասին հուլիսի 27-ին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է այդ երկրի վարչապետ Նիկա Գիլաուրին։

Վրաստանի վարչապետը հստակեցրել է, որ այդ նախագծում շատ խաղացողներ կան եւ դժվարություններ կան նաեւ մասնավոր ընկերությունների հետ։

«Շատ կարեւոր է, որ մենք բարձրացնենք մրցունակությունը»,- նշել է նա՝ հայտնելով, որ իր՝ Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջան-Վրաստան տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքային խումբ է ստեղծվել։ Այն, Վրաստանի վարչապետի խոսքով, կհամակարգի այդ միջանցքում գործող բոլոր ընկերությունների աշխատանքները։

«Սա շատ կարեւոր նախագիծ է, որը կավելացնի մեր տրանսպորտային միջանցքի հրապուրանքը, եւ մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կաշխատենք այդ ուղղությամբ»,- նշել է Գիլաուրին, հայտնում է ադրբեջանական Trend-ը։