Տրիպոլիում Մարոկկոյի դեսպանատան շենքի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունների իր աղբյուրը:
Ծառայությունում նշել են, որ պայթյունից ոչ ոք չի տուժել: Տեղի բնակիչների խոսքով՝ ռումբը վնասել է դարպասներն ու հարեւան շենքը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող գրոհայինները սոցիալական ցանցերում հայտարարել են, որ իրենք առնչություն ունեն այդ գրոհի հետ, հաղորդում է Gazeta-ն:





























