Ամերիկյան ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) ոչ մեծ օդանավի աղետի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ օդանավն ընկել է քաղաքային օդանավակայանի մոտ գտնվող արգելոցում: Երկշարժիչանի օդանավի խցում եղել է 4 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են, հաղորդում է Gazeta-ն:
Ներկայումս իշխանությունները պարզում են օդանավի աղետի պատճառները:





























