ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի քարոզարշավը կարժենա 2,5 մլրդ դոլար, գրում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ Քլինթոնն ու իր կողմնակիցները նախատեսում են հենց այդքան գումար հավաքել, այդ թվում դեմոկրատների օգնությամբ: Թերթը նկատում է, որ կին թեկնածուին աջակցությունը կարող է կապվել երկրում փոփոխությունների սկզբի հետ, հաղորդում է Gazeta-ն:

Ապրիլի 12-ին Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: