Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակից երկրների ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Եմենի Իբ նահանգի վարչական կենտրոն համանուն քաղաքը, որը մայրաքաղաք Սանայից 160 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այս մասին գրում է SABA գործակալությունը։
Հարվածները հասցվել են քաղաքի կենտրոնի մարզական համալիրի, մարզադաշտի եւ Հիրսա շրջանի ուղղությամբ։ Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, գրում է ՏԱՍՍ-ը։
«Փրկարարները շարունակում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց մարմինները։ Օդային հարվածը խառնաշփոթություն է առաջ բերել բնակչության շրջանում»,- հայտնում է SABA-ն։
Անցյալ օրվա ընթացքում կոալիցիոն ուժերը 40 հարված են հասցրել Ամրանի եւ Սաադի վրա։





























