Մեծ Բրիտանիայում սկսում են լավագույն երգերի ու ալբոմների վինիլային սկավառակների ամենշաբաթյա թողարկումը:
Հիթ շքերթների կազմակերպիչները խոստովանում են, որ ներկայումս վինիլային սկավառակներով ներկայացվում է ժամանակակից երաժշտության միայն 1,5 տոկոսը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն հնաոճ վինիլային սկավառակների նկատմամբ պահանջարկը հետեւողականորեն աճում է ոչ միայն Անգլիայում, այլեւ ողջ աշխարհում եւ սպասվում է, որ այս տարի վինիլային սկավառակների վաճառքը կաճի 70 տոկոսով:




























