Գիշերը, փաստորեն, Քանյե Վեսթն ու հարյուրավոր քաղաքացիներ լեգենդ են կերտել Երեւանի պատմության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 12-ի երեկոյան Երեւանի Կարապի լճի մոտ Քանյե Վեսթի անակնկալ համերգին:
«Դա իրադարձություն է, որի մասին դեռ խոսելու են ու խոսելու, դեռ պատմելու են ու պատմելու:
Դժվար չէ կանխատեսել, որ մի օր այդ իրադարձությունը նշանավորող արձան կհայտնվի Կարապի լճի կենտրոնում»,-գրել է Փաշինյանը:





























