Գազի սակագինը սոցիալապես անապահով խավի համար կարելի է նվազեցնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ-ում գազի ժամանակավոր հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը:

Նրա կարծիքով, ներկա սակագնային սանդղակը (ամսական մինչեւ 10 հազար խմ եւ ավելի) պետք է դետալիզացնել 2-7 եւ 7-10 հազար խմ-ի՝ կիրառելով տարբեր սակագներ նաեւ այդ կատեգորիայի սպառողների համար:

Պատգամավորը նշել է, որ սակագները կարելի է բաժանել նաեւ ըստ սոցիալական վիճակի, բայց ոչ թե ըստ եկամուտների մասին տեղեկանքների, այլ օբյեկտիվ ցուցանիշի՝ սպառման ծավալների: «Հասկանալի է, որ եթե մարդը քիչ գազ է սպառում, նշանակում է հարուստ չէ»,-ասել  Մելքումյանը: