Ապրիլի 12-ին, ժամը 23.50-ին, Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտ վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները բաժին են հրավիրել 26-ամյա Եղիշե Ղ.-ին եւ նրա մորը` 49-ամյա Արեւիկ Ղ.-ին:
Նրանք հաղորդումներ են տվել, որ ապրիլի 12-ին, ժամը 23.40-ին, ոմն Արտակ եւ Արամ Երեւանի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, ոտքերով եւ ձեռքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակը 37-ամյա Արտակ Ս.-ն է, ով ապրիլի 13-ին, ժամը 01.30-ին, ներկայացել է բաժին:
Ձեռնարկվում է միջոցառումներ Արամին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:



























