Ապրիլի 12-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Երեւանի Պարույր Սեւակ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Տիգրան Գ.-ին եւ 1992 թ. ծնված Տիգրան Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված: Նա հայտնել է, որ թմրամիջոցը ապրիլի 11-ին, ժամը 23.00-ին, Պ. Սեւակի փողոցում 25.000 դրամով իրեն վաճառել է 1994 թ. ծնված Գոռ Մ.-ն:

Ոստիկանության ծառայողները Ժամը 09.00-ին Երեւանի Դ. Անհաղթի փողոցի 16 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Գոռ Մ.-ին: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ նշված թմրամիջոցը ապրիլի 11-ին 25.000 դրամով ձեռք է բերել ոմն Լիպոյից:

Ձեռնարկվում են միջոցառումներ Լիպոյի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: