Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Ապարան քաղաքի գերեզմանատան վերջում զենք-զինամթերք կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ «RYTHON 357» «357 MAGNUMCTG» գրառումներով, թմբուկի մեջ մեկ կրակված փամփուշտ, 1 պայթուցիչ, 5.45 մմ տրամաչափի 68 եւ 7.62 մմ տրամաչափի 74 փամփուշտ:



























