Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է եւ մի երիտասարդ վնասվածք է ստացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Վերջինս հաղորդում եւ բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել 19-ամյա Գեւորգ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:



























