Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված ահազանգը հիմնարկություններից մեկի գրասենյակից էր. գիշերը գողացել էին 2 նոթբուք համակարգիչ` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 32-ամյա Իգնատ Հ.-ն, որը Երեւանի Վարդանանց փողոցի փակուղի թիվ 8/Ա շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: