Ապրիլի 12-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով իրենց մոտ է ընդունվել 29-ամյա տղամարդ, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Արեւաբույր գյուղի հատվածում, իր ընկերոջ վարած, իրեն պատկանող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի բետոնե սալիկին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:



























