Լիբիայի ափերից 130 կմ հեռավորության վրա ներգաղթյալներ տեղափոխող նավի խորտակման հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ։

Հաղորդվում է, որ տախտակամածի վրա գտնվող մարդիկ մեկնում էին Իտալիա։ Իտալիայի ափամերձ հսկողություն իրականացնող ծառայությունը փրկել է 144 մարդու։ Փրկվածներին տեղափոխել են Իտալիայի ռազմածովային նավ, որը ուղեւորվել է Սիցիլիա։

Անհետ կորածների որոնումները շարունակվում են։