ԱՄՆ-ում, 73 տարվա համատեղ կյանքից հետո, ամուսինները վախճանվել են նույն օրը՝ 5 րոպե տարբերությամբ: Այս մասին գրում է The Independent-ը:

89-ամյա Լիլիան Քարր Ուիլսոնն ու 93-ամյա Ուիլյամ Ուիլսոնն Ալցգեյմերի հիվանդությամբ էին տառապում եւ վերջին շրջանում բնակվում էին տարբեր ծերանոցներում:

Ապրիլի 7-ի առավոտյան նրանց երեք որդիներից մեկը՝ 66-ամյա Դուգը, հոր եւ մոր մահվան մասին երկու հաղորդագրություն է ստացել: «Մենք այս ամենն Աստծո օրհնություն ենք համարում, քանի որ երկուսին էլ միաժամանակ կհուղարկավորենք»,- ասել է ամերիկացին:

Ըստ Gazeta-ի, մի անգամ Լիլիանը հայտարարել է, որ կյանքից չի հեռանա, մինչեւ Բիլը չմահանա: Նրա խոսքերն իրականություն են դարձել. նա մահացել է առավոտյան 3:57-ին՝ ամուսնու մահից 5 րոպե անց: