Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Միմինո» ռեստորանում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.39-ին, մարվել՝ 21.50-ին: Ռեստորանի խոհանոցում այրվել են մալուխներ (10 գմ), եւ ջերմահարվել է օդափոխության համակարգը: