Ավստրալիայի արեւմտյան ափերին ջուրը հազվագյուտ տեսակի կետ է դուրս նետել։ Հիշեցնենք, որ այս հատվածում մարտին մոլեգնել էր «Օլվին» ցիկլոնը։
Օմուրա շերտավոր կետաձուկը Ավստրալիայում հանդիպել է միայն մեկ անգամ։ Սատկած կենդանու մարմինը գտել էին Էքսմութ քաղաքի լողափին, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Գիտնականների կարծիքով՝ գտածոն կօգնի ուսումնասիրել կետերի այդ տեսակը եւ համակարգել նրա բնակության արեալը։





























