Թուրքիայում ռուսական նախագծով «Աքույու» ԱԷԿ-ի շինարարության հիմնաքարը կդրվի 2016 թվականի վերջին, երկու երկրների նախագահների մասնակցությամբ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:

«2016 թվականի վերջին ծրագրում ենք դնել ԱԷԿ-ի շինարարության հիմնաքարը՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ»,- Մերսին նահանգ կատարած այցի ժամանակ հայտարարել է Յըլդըզը:

Թուրքիայի հարավային Մերսին քաղաքի մերձակայքում «Աքույու» ԱԷԿ-ի կառուցման շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված միջկառավարական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին: 2014 թվականի դեկտեմբերին Թուրքիայի շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարարությունը հավանության է արժանացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին զեկույցը: