2015թ. սկզբից Հայաստանից Ռուսաստան է արտահանվել հազար տոննա վարունգ։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով՝ արտահանվել է նաեւ մոտ 600 տոննա լոլիկ։ Երկու կուլտուրաների ավելի քան 90 տոկոսը արտահանվել է հենց Ռուսաստան։ Հետեւաբար, ջերմոցային բանջարեղենի պահանջարկ այնտեղ կա։
«Չենք կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, սակայն ռուսական շուկայում այս պահին պայմանները բարենպաստ են դասավորվել։ Մենք գրեթե ազատ մուտք ունենք այդ շուկա եւ հուսով ենք, որ մեր գյուղատնտեսները կօգտվեն այդ հանգամանքից միրգ եւ բանջարեղեն արտահանելու համար»,- նշեց Մակարյանը։





























