Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները Երեւան քաղաքի Մարգարյան փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աբրահամ Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Միդակս» դեղամիջոցի 5 տուփ, «Լիրիկա» դեղամիջոցի 1 դեղահաբ, 3 ներարկիչ եւ «Սուբոտեքս»-ի դեղահաբ:
Աբրահամ Գ.-ն խոստովանել է, որ թմրամիջոցն իրեն հյուրասիրել է իր ծանոթ Ավոն, որն ինքը պետք է պատրաստեր եւ ներարկելու միջոցով օգտագործեր:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ավոն 1980 թ. ծնված Ավետիս Մ.-ն է, ով հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:


























