Թուրքիայի ոստիկանությունը տագնապի ազդանշան է տվել բոլոր ստորաբաժանումներին՝ հայտնաբերելու Ռուսաստանի քաղաքցի Պատիմատ Ա.-ին, ով ըստ պնդման պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին է մոտեցել դաղստանցի Գադզիմուրադ Գ.-ն՝ պնդելով, որ քույրը՝ Ռուսաստանի քաղաքացի Պատիմատ Ա.-ն պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել՝ մահապարտ ահաբեկչի տարբերակով։





























